08 02 2024

Ռուս պաշտոնյան Հայաստանի իշխանությանը կոչ է արել սկսել ՀԱՊԿ-ի հրատապ հարցերի քննարկում

Ռուս պաշտոնյան Հայաստանի իշխանությանը կոչ է արել սկսել ՀԱՊԿ-ի հրատապ հարցերի քննարկում

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին սկսել ՀԱՊԿ-ի հրատապ հարցերի քննարկումը հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Դժբախտաբար, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից (լիարժեք աշխատանք)»,- ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ դա տեղի է ունեցել՝ չնայած ՀԱՊԿ անդամների շահագրգռվածությանը` բարելավելու իր գործունեությունը որպես ռազմաքաղաքական միավորում։

«ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կազմակերպության շրջանակներում փոխադարձ հարգալից երկխոսությամբ։ Այդ հարաբերությունները աջակցում են խաղաղությանն ու կայունությանը Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ինչպես նաև ապահովում են Երևանի անվտանգությունը»,- նշել է Պանկինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ